«Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն երկար ժամանակ բաց կթողնի մկանային վնասվածքի պատճառով։ Այս մասին խոսել է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
«Նա հետազոտվել է և լուրերը լավը չեն: Նա սրունքի վնասվածք ունի և որոշ ժամանակ բացակայելու է»,- մարզչի խոսքն է մեջբերել Football London-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ճապոնացին «Արսենալի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































