«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտնել է, որ ցանկացել է կատալոնական ակումբում տեսնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային։
«Ես խոսեցի Ալվարոյի հետ, քանի որ ցանկանում էի նրան հրավիրել «Բարսա», դա ճիշտ է:
Նման հնարավորություն կար, նախկինում քննարկել ենք այդ տարբերակը։
Ալվարոն շատ լավ ֆուտբոլիստ է, աշխատասեր, նա ինձ դուր է գալիս»,- մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։