Իտալացի մասնագետ Ֆաբիո Գրոսոն կլքի «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել թիմի անբավարար արդյունքների պատճառով։ 46-ամյա մարզչի պաշտոնանկության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում։ Մարզչի պաշտոնակատար կնշանակվի Պիեռ Սեյջը, ով այժմ աշխատում է «Լիոնի» ակադեմիայում։
Հիշեցնենք, որ Ֆաբիո Գրոսոն ֆրանսիական ակումբը գլխավորել է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Նախկինում նա իր խաղային կարիերայի երկու տարին անցկացրել է «Լիոնում»՝ 2007-ից 2009 թվականներին: