«Տոտենհեմը» վարձավճարով այլ ակումբ բաց չի թողնի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Ատլետիկոն» և «Այաքսը»:
Այնուամենայնիվ, անգլիական ակումբը չի ցանկանում դանիացուն բաց թողնել մրցաշրջանի կեսից՝ հաշվի առնելով թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների քանակը:
Միաժամանակ Հոյբերգը քիչ խաղաժամանակ է ստանում լոնդոնյան ակումբում։ Այս մրցաշրջանում 28-ամյա կիսապաշտպանը խաղադաշտում միջինը 36 րոպե է անցկացրել։