Մադրիդի «Ռեալը» հեռացրել է ակումբի բժշկական բաժնի ղեկավար Նիկո Միխիչին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դժգոհ է այս մրցաշրջանում վնասվածքների մեծ քանակից։ Նշվում է, որ Կարիմ Բենզեմայի, Դավիդ Ալաբայի և Դանի Սեբալյոսի ռեցիդիվները հանգեցրել են ֆուտբոլիստների և բուժաշխատողների միջև կոնֆլիկտների:
Մրցաշրջանի սկզբում «Ռեալը» ծնկի խաչաձև կապանների վնասվածքների պատճառով երկար ժամանակ կորցրեց Տիբո Կուրտուային և Էդեր Միլիտաոյին։