Սաուդյան Արաբիայի ակումբների թիրախում են հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն և «Տոտենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը, հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սանչոն և Ռիշարլիսոնը սաուդյան ակումբների գլխավոր թիրախն են լինելու հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ աստղային հարձակվողներ Մոհամեդ Սալահը և Սոն Հին Մինը ձմռանը հասանելի չեն լինի գնելու համար:
Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Անգլիայի Պրեմիեր լիգայում Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո իր առաջին երկու մրցաշրջաններում խփել է ընդամենը ինը գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում անգլիացին ընդամենը 76 րոպե է խաղացել՝ երեք անգամ փոխարինման դուրս գալով։ Ջեյդոնը երկար ժամանակ խաղադաշտ դուրս չի եկել Էրիկ տեն Հագի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
26-ամյա Ռիշարլիսոնն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: