«Կրասնոդարի» հարձակվող Օլակունլե Օլուսեգունն ասել է, թե ինչ է մտածում թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական ակումբները։
«Իմ կարծիքով, Սպերցյանը «Յուվենտուսի» մակարդակի խաղացող է, նա կարող է խաղալ այնտեղ և դառնալ առաջատար։ Էդուարդն իր խաղաոճով շատ նման է «Մանչեսթեր Յունայթեդից» Ֆերնանդեսին»,- РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը։
Սպերցյանը կրասնոդարյան ակումբի ակադեմիայի սան է։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Էդուարդը անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։