Ժոզե Մոուրինյուն գոհ է մնացել իր թիմի խաղից «Լացիոյի» դեմ խաղում։ Մարզիչը ոչ-ոքին արդար արդյունք է ճանաչել (0-0):
«Մենք խաղում էինք հաղթելու համար, բայց մեկ միավորը ևս դրական արդյունք է: Դա ավելի լավ է, քան պարտվելը: Այսօր ես ընտրել եմ կիսապաշտպանությունում լավագույն մարզավիճակ ունեցող խաղացողներին։
Մենք ընդամենը երեք պաշտպան ունեինք հասանելի։ Իսկ մրցավարը դեղին քարտ էր տվել նաև երկու կենտրոնական պաշտպանների։ Սա փոխեց ամեն ինչ։
Սարիի հետ ամեն ինչ կարգին է։ Նա միշտ զվարճանում է ինձ հետ խոսելիս: Խաղից առաջ Սարիի հետ կատակում էինք մեր՝ մամուլում ասված խոսքերի մասին»,- մեջբերում է մարզիչին Football Italia-ն։