«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է թիմի վինգեր Ջեկ Գրիլիշի մասին իր կարծիքով։
«Նա իսկապես հիանալի տղա է: Լավագույն խաղացողներից մեկը, որ երբևէ ունեցել եմ: Բոլորը սիրում են նրան։
Եթե խոսենք տարբեր սոցիալական ու բարեգործական կազմակերպությունների մասին, ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է նա օգնում երեխաներին ու տարեցներին։
Նա միշտ կանգ է առնում համապատասխան ստորագրություններ դնելու համար, նաև Ջեքն իսկապես օգտակար կապեր ունի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։