«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է այն մասին, թե որ թիմերն են լինելու, իր կարծիքով, Իտալիայի առաջնությունում ոսկե մեդալների գլխավոր հավակնորդները։
«Ամեն ինչ կարող է տեղի ունենալ մեկ խաղում: Իհարկե, «Ինտերը» «Միլանի» և «Նապոլիի» հետ միասին, Սկուդետոյի համար պայքարում ֆավորիտ է:
«Ինտերի» նախագիծը կառուցվել է չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Դեռ վաղ է այդ մասին խոսել, բայց նրանք այս մրցաշրջանի ֆավորիտներն են: Եվ մենք պետք է փորձենք մնալ լավագույն քառյակում, և առաջին հերթին ապահովել առավելություն հինգերորդ տեղի նկատմամբ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
«Ինտերը» 31 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: Երկու միավոր պակաս ունեցող «Յուվենտուսը» երկրորդ տեղում է։