Անտուան Գրիզմանը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ հետևելով Դիեգո Սիմեոնեի օրինակին։
Անցած շաբաթ մադրիդցիների գլխավոր մարզիչը նոր պայմանագիր ստորագրեց ակումբի հետ մինչև 2027 թվականը։
«Նա շատ լավ մարզիչ է, իդեալական մարզիչ ակումբի համար: Այս մասին գիտի նաև ակումբի նախագահը։
Հիմա արդեն իմ հերթն է պայմանագիրը երկարաձգելու»,- մեջբերում է «Ատլետիկոյի» հարձակվողին As-ը։