«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, որ «Չելսիի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպումից հետո չի սեղմել իր ձեռքը։
Հանդիպումը կայացել է Լոնդոնում՝ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում եւ ավարտվել 4-4 հաշվով։
Հիշեցնենք, որ խաղից հետո Պոչետինոն չի սեղմել Գվարդիոլայի ձեռքը, փոխարենը գնացել է մրցավարների մոտ՝ բողոքելու նրանց աշխատանքից։
«Ոչ մի խնդիր.․․ Դա խնդիր չէ։ Այս թեմայի շուրջ ոչ մի բառ չեմ ուզում ասել։ Ամեն ինչ լավ է։ Ինձ հետ էլ երբեմն այսպիսի էմոցիաներ են պատահում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Սայմոն Բայկովսկին։