«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետաքրքրվել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի ծառայություններով։
«Սիթին» ցանկանում էր ձեռք բերել բրազիլացուն դեռ ամռանը, բայց տրանսֆերը ձախողվեց. խաղացողին կասկածում էին խաղադրույքների կանոնները խախտելու մեջ:
Ինչպես հայտնում է UOL-ը, «Մանչեսթեր Սիթին» նախատեսում է ձմռանը Պակետայի համար առաջարկ անել, եթե ֆուտբոլիստը մաքրվի:
Նշվում է, որ Պեպ Գվարդիոլայի կարծիքով՝ Պակետան ապագայում կարող է փոխարինել Կևին Դե Բրույնեին։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պակետան անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։