«Նապոլին» սեփական հարկի տակ պարտվեց «Էմպոլիին» Իտալիայի առաջնության 12-րդ տուրի խաղում։
Հանդիպումը կայացել է Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով։
Միակ գոլը 90+1-ին րոպեին խփեց կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն։
«Նապոլին» 21 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում չորրորդն է: «Էմպոլին» 19-րդ տեղից բարձրացել է 17-րդ (10):