«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 12-րդ տուրի խաղում «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1).
«Շատ գոհ եմ խաղից: Մենք լիովին արժանի էինք հաղթանակին, հատկապես այսպիսի կազմակերպված թիմի դեմ, նրանք շատ խորն էին պաշտպանվում։
Մրցավարությունը կատարյալ էր, VAR-ը հիանալի էր:
Տրուսարդը խփում է Արսենալի 1000-րդ գոլը Էմիրեյթսում։ Հրաշալի պահ էր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
























































