«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն պատմել է, թե ինչպես է լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հետ հեռախոսազրույցը համոզել իրեն տեղափոխվել «կապույտների» ճամբար։
«Նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Շատ հաճելի էր նրանից զանգ ստանալը։ Հենց նա էլ ինձ համոզեց գալ այստեղ։ Նա ասաց, որ սա մեծ ակումբ է, որ այնտեղ շատ երիտասարդ խաղացողներ կան, որ այստեղ միասնության մթնոլորտ է։
Ինձ միշտ դուր է եկել թիմում միասնությունը։ Կարծում եմ, որ եթե թիմը համախմբված է, ապա կարող է դիմակայել ցանկացած դժվարության, որին հանդիպի, օրինակ՝ դրսի ճնշմանը կամ այլ բանի։ Ահա թե ինչն ինձ դրդեց գալ այստեղ։
Այս պահին ես հաճույքով եմ խաղում Էնցոյի կողքին, այդ թվում՝ մարզումների ժամանակ։ Մենք միշտ միասին ենք։ Ես շատ երջանիկ եմ և ամեն օր փորձում եմ ավելի լավը դառնալ, որպեսզի, ինչպես ասաց Էնցոն, լավ օրինակ լինեմ ակումբում մնացած բոլորի համար», — Կայսեդոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
























































