ԱՊԼ 12-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվեց «Վուլվզին»։
3-րդ րոպեին Ջոնսոնն առաջ մղեց լոնդոնյան թիմին։ 91-րդ րոպեին Սարաբիան հավասարեցրեց հաշիվը, իսկ 6 րոպե անց Լեմինան խփեց նաև 2-րդ գոլը։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» 26 միավորով 2-րդն է։ «Վուլվերհեմփթոնը» 15 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։