«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ դե Խեան կարող է դառնալ իսպանական ակումբի խաղացող, հայտնում է Estadio Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա դարպասապահը բանակցություններ է վարում «Բետիսի» հետ։
Նա կարող է թիմին միանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ կնքելով վեցամսյա պայմանագիր։
Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել էր այս ամառ։ Այդ ժամանակվանից նա ազատ գործակալի կարգավիճակում է։