«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը որակազրկման սպառնալիքի տակ է այն պատճառով, որ ԱՊԼ-ի 11-րդ տուրի խաղում (4:1) առարկա է նետել «Տոտենհեմի» երկրպագուների տրիբունաներ, հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել առաջին խաղակեսում այն բանից հետո, երբ «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը իրացրել է 11 մետրանոցը: Գոլը տոնելիս Պալմերը մատը մոտեցրեց շուրթերին՝ լռելու ժեստ ցուցադրելով երկրպագուներին։ Տրիբունաներից առարկա է նետվել՝ հարվածելով Փալմերի ոտքին։ Ստերլինգը վերցրել է իրը և հետ շպրտեց տրիբունա։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները։