«Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա իրանցուն ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիացիները պատրաստ են ձեռք բերել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 10 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում Տարեմին անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։