«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել Լա լիգայում, հայտնում է Estadio Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա դարպասապահը բանակցություններ է վարում «Բետիսի» հետ։ Նա կարող է թիմին միանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակով։
Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է այս ամռանը։ Այդ ժամանակվանից նա ազատ գործակալի կարգավիճակով է։ Դարպասապահը թիմում հանդես էր գալիս 2011 թվականից։ Նա անցկացրել է 545 հանդիպում։