«Տոտենհեմի» պաշտպան Միկի վան դե Վենը վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մի քանի ամսով, հայտնում է Telegraph-ը։
22-ամյա հոլանդացին ազդրի վնասվածք էր ստացել նոյեմբերի 6-ին «Չելսիի» հետ խաղում (1:4): Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա հունվարին:
Ընթացիկ մրցաշրջանում վան դե Վենը անցկացրել է 12 հանդիպում։