«Աստանայի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջիկա հանդիպումների մասին։
«Մենք հենց այնպես չենք ֆուտբոլ խաղում։ Մեր թիմը մեծ աշխատանք է կատարել։ Մենք նայեցինք մեր խաղացանկը. այս մրցաշրջանում մենք խաղում էինք շատ բարդ գրաֆիկով: Հիմա ոչինչ կորած չէ։ Հաջորդ հանդիպումը Զագրեբի «Դինամոյի» հետվճռորոշ է լինելու։ Այո, մենք ընդամենը չորս միավոր ենք վաստակել, բայց խմբից դուրս գալու հնարավորություն ունենք»,- Բաբայանի խոսքն է մեջբերել Meta-ratings.kz-ն։
«Աստանան» 4 խաղից հետո 4 միավորով C խմբում երկրորդ տեղում է: Նոյեմբերի 30-ին թիմը սեփական հարկի տակ կխաղա Զագրեբի «Դինամոյի» հետ։