Կեպա Արիզաբալագան իր առաջին հետազոտություններն է անցել վնասվածքից հետո։
Մադրիդի «Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բրագայի» հետ խաղից առաջ (3:0) նախավարժանքի ժամանակ։
Այսօր իսպանացին ուլտրաձայնային հետազոտության է ենթարկվել, վաղը նրան ՄՌՏ են անելու։ Ըստ նախնական տվյալների՝ դարպասապահը ազդրի մկանի պատռվածք է ստացել։ Սպասվում է, որ Արիզաբալագան բաց կթողնի 2-3 շաբաթ: Այս մասին հաղորդում է Marca-ն։