«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայի խաղում, որում ուներ երկու և ավելի գնդակի առավելություն՝ նախորդ օրը զիջելով «Կոպենհագենին» (3:4):
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի դանիական «Կոպենհագենի» հետ խաղում «կարմիր սատանաները» առաջին րոպեներին առաջ անցան հաշվի մեջ՝ առաջին խաղակեսի միջնամասում կրկնապատկելով առավելությունը։ Սակայն թիմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվով։ Երկրորդ խաղակեսում մանկունիանցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ, սակայն խաղավերջում դանիացիները ևս երկու անգամ գրավեցին դարպասը և հաղթանակ կորզեցին:
Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» երկու և ավելի գնդակի առավելությունից հետո պարտվել է 2014 թվականին։ Այդ ժամանակ «կարմիր սատանաները» 3:5 հաշվով պարտվել են «Լեսթերին»: Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի խմբային փուլի չորս տուրից հետո «կարմիր սատանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը՝ վաստակելով երեք միավոր։ «Բավարիան» առաջատարն է, «Կոպենհագենը» երկրորդ տեղում է։