Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի խոսքերին, որն ասել է, որ ոչ ոք չի հիշի «Լոս Բլանկոսի» վերջին հաղթանակը Չեմպիոնների լիգայում։
«Պիկեն ասել է, որ Չեմպիոնների լիգայի մեր 14-րդ գավաթը չի՞ հիշվի: Պիկեն ապրում է իր աշխարհում. Ոչ ոք երբեք չի մոռանա մեր հաղթանակները Չեմպիոնների լիգայում, այդ թվում՝ վերջինը։ Մենք սա կհիշենք մեր ողջ կյանքում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ Ժերար Պիկեն ասել էր, որ «Բարսելոնայի» հաղթանակները հավերժ են հիշվում, ինչը չի կարելի ասել «Ռեալի» մասին։ «Բարսելոնայի» նախկին պաշտպանը վստահ է, որ ոչ ոք չի հիշի «Լոս Բլանկոսի» հաղթանակը Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանում։