«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Սելթիկին» (6:0) հաղթելուց հետո ասել է, որ թիմը շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց.
«Վերջապես, մենք լավ սկսեցինք հանդիպումը: Մենք միշտ չէ, որ լավ սկսեցինք և վճարեցինք դրա համար: Մրցակցի հեռացումը մեզ շատ օգնեց: Մենք սկսեցինք ավելի շատ ազատ տարածություններ ստանալ: Թիմը շատ լավ հանդիպում անցկացրեց: Մենք պետք է շարունակեք նույն ոգով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը: