ՊՍԺ-ի պաշտպան Լուկաս Էրնանդեսը խոսել է ֆրանսիական ակումբ տեղափոխվելու մասին։
«Մինչև գործարքի ավարտը ես շատ եմ խոսել Մբապեի հետ, քանի որ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Նրան հետաքրքրում էր, թե ինչպես են իմ գործերը «Բավարիայում»: Մի օր Կիլիանը զանգահարեց ինձ և հարցրեց՝ պատրա՞ստ եմ տեղափոխվել ՊՍԺ։ Նա ասաց, որ կանի հնարավոր ամեն բան՝ ինձ համոզելու համար»,- Էրնանդեսի խոսքն է մեջբերել Le Parisien-ը:
2023 թվականի հուլիսին Էրնանդեսը 5 տարվա պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։
























































