«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ՊՍԺ-ի հետ սպասվող հանդիպման մասին։
«Այս խաղը պետք է շրջադարձային լինի թիմի համար Չեմպիոնների լիգայում։ Մենք չենք կարող հույս դնել արդյունքների վրա այլ տեղերում, մեզ միավորներ են պետք. Մեր մրցակիցը բարձրակարգ թիմ է, բայց ես հիանալի խաղացողներ ունեմ, և մենք ճիշտ պատկերացում ունենք: Պետք է հավատալ սկզբից մինչև վերջ։
Փարիզում կրած պարտությունը մեզ սովորեցրեց, որ մեր ուշադրության մակարդակը պետք է իսկապես բարձր լինի: Նրանք կարող են հարվածել ցանկացած պահի։ Մենք պետք է տեղյակ լինենք այս մասին և օգտվենք մեզ ընձեռնված յուրաքանչյուր հնարավորությունից: Առաջին խաղում մենք կոմպակտ խաղացինք և լավ պաշտպանվեցինք։ Մենք պարզապես պետք է ավելի ուշադիր լինենք որոշակի իրավիճակների նկատմամբ»,- Պիոլիի խոսքն է մեջբերել «Միլանի» պաշտոնական կայքը։
«Միլան» — ՊՍԺ խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։
























































