Մադրիդի «Ռեալը» հերքել է Կիլիան Մբապեի հետ բանակցությունների մասին լուրերը։
«Հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որը վերջերս ի հայտ եկավ և հրապարակվեց տարբեր լրատվամիջոցների կողմից, իբրև բանակցություններ է եղել խաղացող Կիլիան Մբապեի և մեր ակումբի միջև, չի համապատասխանում իրականությանը։ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտարարել, որ այդ տեղեկությունը լիովին սուտ է, և որ որևէ բանակցություն չկա խաղացողի հետ, որը հանդես է գալիս ՊՍԺ-ում»,- ասվում է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ:
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» կարող է նոր փորձ կատարել ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
























































