Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Մոնպելյեին»։
«Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Լի Կանգ Ինը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում փարիզցիները խփեցին իրենց երկրորդ գոլը. 58-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուորեն Զաիր-Էմերին: Հանդիպման վերջնական արդյունքը 66-րդ րոպեին սահմանեց Վիտինյոն։
Այս հաղթանակը թույլ տվեց ՊՍԺ-ին բարձրանալ Լիգա 1-ի աղյուսակի առաջին հորիզոնականը, սակայն «Նիցան» այս տուրում կարող է նորից առաջ անցնել, եթե տանը հաղթի «Ռենին»: «Մոնպելյեն» 11-րդ տեղում է։
























































