Լուիս Էնրիկեն կարծում է, որ Կիլիան Մբապեն կարող է ապագայում նվաճել «Ոսկե գնդակը»:
«Իհարկե, «Ոսկե գնդակը» նվաճելու համար, բացի անհատական ելույթներից, որոնք Կիլիանն ունի առավելագույն մակարդակում, պետք է գավաթներ նվաճել ակումբային և ազգային թիմերի մակարդակներում:
ՊՍԺ-ում մենք փորձում ենք հնարավորինս շատ հաղթել, բայց ակնհայտ է, որ Կիլիանի մակարդակի խաղացողը նաև պետք է հաջող հանդես գա ազգային թիմում, ես նրա վրա չեմ կասկածում։ Եվ ես վստահ եմ, որ նա շատ «Ոսկե գնդակներ» կնվաճի: Ես դրանում կասկած չունեմ»,-ՊՍԺ-ի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
























































