Առաջին խմբում հանդես եկող «Վան» ակումբը ցույց է տվել, թե ինչպես պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ:
Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքի իր էջում.
«Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներից մեկը: Խորհուրդ ենք տալիս բոլոր թիմերին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Հայաստանի Առաջին խմբի առաջնության 20 տուրից հետո «Վանը» 48 միավորն է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատար «Վեստ Արմենիային» Չարենցավանի թիմը զիջում է 7 միավորով: