Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբային։ Այս մասին հայտնում է tribalfootball.com-ը։
Գերմանական ակումբը ցանկանում է հունվարին վարձակալել խաղացողին, իսկ ամռանը գնել նրան։
Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարիերան շարունակելու այլ տարբերակներ ունի։