ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է լրագրողի խոսքերին, որը քննադատել է ֆուտբոլիստի պահվածքը Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի «Բրեստի» հետ խաղում (3:2): Հիշեցնենք, որ 89-րդ րոպեին խփած հաղթական գոլից հետո ՊՍԺ-ի հարձակվողը մատը մոտեցրել էր շուրթերին ու թափահարել ափը՝ կոչ անելով մրցակցի երկրպագուներին լռել։
Լրագրող Բերտրան Լատուրն ասել է, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը չպետք է իրեն այդպես պահի։
«Դե, իհարկե, ես նույնիսկ ստիպված էի երգել նրանց հետ, երբ նրանք վիրավորում էին թիմակցիս։ Ոմանք իսկապես երբեք ոտք չեն դրել ֆուտբոլային խաղադաշտ՝ անկախ մակարդակից…»,- այս հայտարարությանը պատասխանել է Մբապեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































