France Football-ի գլխավոր խմբագիրը չի հերքել, որ «Ոսկե գնդակը» կստանա Լիոնել Մեսսին։
-Պարոն Գարսիա, լուրեր կան իբր Մեսսին կստանա «Ոսկե գնդակը»: Արդյո՞ք այս արտահոսքերը ձեզ զայրացնում են:
— Ասեկոսեներ միշտ էլ եղել են։ Սա մեդիա խաղ է։ Մենք հասկանում ենք «Ոսկե գնդակի» հաղթողին նախապես հայտարարելու ցանկությունը, բայց ասեկոսեներին միշտ չէ, որ պետք է հավատալ։ Ի վերջո, քչերը գիտեն ճշմարտությունը:
— Այս տարի ֆավորիտներն են Մեսսին և Հոլանդը: Որպես ֆուտբոլային փորձագետ՝ ո՞վ է ավելի լավը ձեր կարծիքով:
– Ես իմ ձայնի բացառիկությունը վերապահում եմ France Football-ին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկուշաբթի օրը։ Իսկ ժյուրիի քվեարկության բոլոր մանրամասները կհրապարակվեն France Football թերթում և L’Équipe կայքում շաբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին»,- ասել է Վինսենթ Գարսիան։
























































