22.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

    🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

    🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

    Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

    La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

    🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

    Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

    🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

            🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

            🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

            Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

            La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

            🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

            Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

            🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Դեկտեմբերի 24 vs. ֆուտբոլ». ինչո՞ւ է դժգոհ «Չելսին» և ինչո՞ւ այդ օրը ֆուտբոլային չէ Անգլիայում

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Թոփ, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  28.10.23 / 15:30
                  0

                  Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավար անձնակազմը օրերս հրապարակեց առաջնության խաղացանկը՝ նախատեսված դեկտեմբերի վերջի համար։ Հեռարձակումներից եկած ահռելի գումարները ստիպել են անգլիական ֆուտբոլի ղեկավարներին խաղերը նշանակել դեկտեմբերի 24-ին, 27-ին, 28-ին, 31-ին, ինչպես նաև հունվարի 1-ին և 2-ին։ Ովքեր հետևում են «մառախլապատ ալբիոնում» տեղի ունեցող ֆուտբոլային իրադարձություններին, զարմանալու առիթ չկա. այստեղ միշտ են այս օրերին ֆուտբոլ խաղացել։ Բայց այստեղ մի «բայց» կա։

                  Դեկտեմբերի 24-ը կաթոլիկ աշխարհի համար տոնական օր է՝ սուրբծննդյան նախօրե, ինչը միշտ ԱՊԼ ղեկավարներն ընկալել են որպես «կարմիր գիծ» և խաղ չեն նշանակել։ Միակ բացառությունը եղել է 1995 թվականը։ Այդ օրը «Լիդսը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այսքան տարի անց նորից ֆուտբոլ՝ դեկտեմբերի 24-ին՝ «Վուլվզը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։ 

                  Բնականաբար, այս նորությունը չէր կարող չառաջացնել հատկապես լոնդոնյան ակումբի երկրպագուների զայրույթը։ Խաղի սկիզբը նախանշված է տեղի ժամանակով ժամը 13-ին, ինչից հետո երկրպագուները պետք է վազեն կայարան, որ հասնեն տուն (Վուլվերհեմփթոնից Լոնդոն գնացքով մոտ 2 ժամվա ճանապարահ է)։ 

                  Էմոցիաների բուռն սպեկտոր է ապրել նաև «Թոշակառուների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն. «Ինձ էլ է զայրացրել այս որոշումը։ Դեկտեմբերի 23-ին իմ և կնոջս ամուսնության տարեդարձն է, իսկ ես պետք է գնամ Վուլվերհեմփթոն։ Չեմ կարողանալու լինել տանը։ Դեկտեմբերի 24-ը արգենտինացիների համար շատ կարևոր օր է. Հույս ունեմ՝ կհասցնեմ հասնել երեկոյան ընթրիքին», — ասել է Պոչը։

                  Ավելի քան մեկ դար առաջ Անգլիայում Սուրբ Ծնունդին ֆուտբոլ նշանակելը համընդհանուր պարապությունը կոտրելու լավագույն միջոցներից էր։ Աշխատողները հանգստանում էին տոն օրերին, մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, նրանց մի զբաղմունքով էր պետք ապահովել։ Ֆուտբոլային հանդիպումները լավագույն տարբերակն էին։ Առաջին թիմերը, որոնք Սուրբ Ծնունդի օրով ֆուտբոլ են խաղացել, «Պրեստոնն» ու «Ասթոն Վիլլան» էին հեռավոր 1889 թվականին։ Հիմա այս թիմերի պայքարը ձեզ ոչինչ չի ասի, բայց այն ժամանակ սա մոտավորապես այսօրվա «Սիթի» — «Լիվերպուլ» դիմակայությունն էր։ Օրացույցը կազմակերպում էին այնպես, որ տոնական օրերին «ուժեղ» խաղեր լինեին, որպեսզի մարդիկ ամեն ինչ թողնեին ու գնային ստադիոն՝ ֆուտբոլ նայելու։

                  Թիմերը, սովորաբար, խաղում էին 3 օր անընդմեջ՝ նախատոնական օրը, Սուրբ Ծնունդին և Boxing Day-ին։ Հարմարության համար այդ օրերին կազմակերպում էին հարևան թիմերի դիմակայությունները. Ընդ որում, առաջին օրը զույգերը սկզբից խաղում էին մի թիմի դաշտում, հաջորդ օրը՝ դառնում էին հյուրընկալվող։ Այդպես, օրինակ, 1913-ին «Լիվերպուլը» նշված օրերին նախ տանը հաղթել է «Սիթիին», հետո հյուրընկալվելիս զիջել, ևս մեկ օր անց ոչ-ոքի է խաղացել «Բլեքբեռնի» հետ։ Լիվերպուլ քաղաքի մյուս թիմը՝ «Էվերտոնը», 1888-ի այս օրերին 2 օրվա ընթացքում 3 հանդիպում է անցկացրել։ 20-րդ դարի կեսերից հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ տոն օրերին նվազեց, բայց որոշ ավանդույթներ պահպանվեցին։ 50-ականներին մարդիկ սկսեցին նախապատվությունը տալ տոնական սեղանին, հյուր գնալուն ու հյուր ընդունելուն։ Ֆուտբոլի անցկացմանը խանգարեցին նաև հասարակական տրանսպորտի վարորդները. նրանք էլ սկսեցին հանգստանալ դեկտեմբերի վերջից, ինչը դժվարացնում էր երկրպագուների տեղափոխությունն Ա կետից Բ կետ։ 

                  Հետագա տարիների ընթացքում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը Սուրբ Ծննդի օրերին նվազեց։ Ի վերջո, 1965 թվականին կայացած «Բլեքբեռն» — «Բլեքպուլ» հանդիպումից հետո այլևս Սուրբ Ծնունդին ֆուտբոլ չնշանակվեց, թեպետ փորձեր արվում էին. օրինակ 1983 թվականին «Բրենտֆորդը» «Ուիմբլդոնին» առաջարկեց հերթական տուրի հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 25-ին ժամը 11-ին՝ «վերականգնելու համար ավանդույթը, որի համաձայն Սուրբ Ծնունդին ամուսինները գնում էին ֆուտբոլ, իսկ կանայք ջեռոց էին դնում տոնական հնդկահավը (կամ ցանակացած միս, ձեր ցանկությամբ)»։ Մրցակիցն այդ առաջարկը մերժեց։

                  Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա՝ «բա «Boxing day»-ը։ Ի դեպ, «Boxing day» եզրույթի նշանակությունը, գուցե, չգիտեն և սխալմամբ կապում են Box (բռնցքամարտ) բառի հետ։ Մինչդեռ Boxing անգլերենից թարգմանաբար նշանակում է «փաթեթավորում»։ Այսինքն օր, երբ բոլորը փաթեթավորում են իրենց ամանորի նվերները։ Այ այս օրը ֆուտբոլն Անգլիայում հավերժական ավանդույթ է, որը երևի ավելի հին է, քան դինոզավրերը։ Բացի դրանից, այն ունի շատ ուժեղ նախապատմություն, որը գալիս է դեռ Առաջին աշխարհամարտից։ Ասում են, 1914 թվականի դեկտեմբերի 26-ին անգլիացիները հայթայթել են մի քանի գնդակ ու առաջարկել են գերմանացիներին ֆուտբոլ խաղալ։ Հակառակ կողմը համաձայնեց, և այդ օրը ռազմական գործողությունները մեկ օրով դադարեցվեցին։

                  Այնպես չէ, որ այս ավանդույթը անգլիական թիմերի «աչքի լույսն» է. բազմաթիվ մարզիչներ դեմ են արտահայտվել խաղերն այդ օրերին անցկացնելու գաղափարին՝ պնդելով, որ դա ֆիզիկապես քամում է ֆուտբոլիստներին, թեև նախկին խելագառ օրացույցը չէ։ Բայց ԱՊԼ ղեկավարությանը մարզիչների բողոքը հետաքրքիր չէ։ Տոնական օրերին ֆուտբոլ խաղալու համար թիմերը ստանում են կլորիկ գումար, իսկ Պրեմիեր լիգայի «շեֆերը»՝ ահռելի եկամուտ։ Օրինակ, մի քանի տարի առաջ, Amazon-ը տոնական օրերի հանդիպումների ցուցադրության բացառիկ իրավունքը գնել էր 30 մլն ֆունտով։ Այս գինը միանգամայն արդարացված է։ Երկար տարիներ Սուրբ Ծնունդին ֆուտբոլով երկրպագուներին ապահովել ու ապահովում է Անգլիան։

                  Նրանք, ովքեր հիմա այս հոդվածը կարդալուց ուսերը թոթվում են՝ «հա ի՞նչ, թող խաղան» ասելով, կա անալոգիայի լավ տարբերակ։ Պատկերացրեք՝ ձեր սիրելի թիմը պետք է արտագնա հանդիպում անցկացնի դեկտեմբերի 31-ի առավոտյան։ Մի բան է դիտել ֆուտբոլ հեռուստացույցով՝ աղցանի թթու վարունգները կամ նրբաբլիթի (բլինչիկ) շերտերը խոհանոցից գողանալ-թաքուն ուտելով, մեկ այլ բան է դեկտեմբերի 31-ին նստել գնացք, գնալ կողքի քաղաք, ֆուտբոլ նայել ու շտապել հետ։ Բայց սա դեռ խնդիրների ամբողջական փաթեթը չէ։ «Չելսիի» երկրպագուների շահերը պաշտպանող ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ ու մատնանշել կարևոր հարց. «Դեկտեմբերի 24-ին մրցակից թիմի ստադիոնում առաջանալու են խնդիրներ, քանի որ այդ օրը բոլորը հանգստանում են։ Սպասարկող անձնակազմի պակաս է զգացվելու, ինչն արտահայտվելու է խաղը կազմակերպելու վրա»։ 

                  Ընկերությունն առաջարկել է «Վուլվզի» իրենց կոլեգաների հետ հանդիպել ու համատեղ նամակով դիմել ԱՊԼ-ին, հրավիրել ղեկավար խորհրդի նիստ՝ հանդիպման օրը փոխելու համար։ Առայժմ հայտնի չէ՝ օրը կփոխվի, թե ոչ, բայց պետք է նշել, որ հեռանկարներն, ամենևին էլ, մշուշոտ չեն։ 2017-ին ԱՊԼ օրացույց կազմողները որոշել էին, որ «Լիվերպուլն» ու «Արսենալը» կարող են դաշտ դուրս գալ դեկտեմբերի 24-ին։ Երկրպագուների ջանքերով որոշումը փոխվեց և հանդիպումը կայացավ «Էմիրեյթսում» դեկտեմբերի 22-ին։ 

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #մաուրիսիո-պոչետինոապլլիվերպուլՄանչեսթեր ՍիթիչելսիՊրեմիեր լիգավուլվերհեմփթոն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Կրոսը կազմել է պատմության լավագույն կիսապաշտպանների հնգյակը․ Բարսելոնայիլ լեգենդները զիջել են միայն մեկ ֆուտբոլիստի

                  21.10.26

                  🎥 ՉԼ․ Բարսեղյանի Սլովանը ջախջախվեց Ռոմային, Լիվերպուլը ֆանտաստիկ քամբեք կատարեց, այլ արդյունքներ

                  21.10.26

                  🎥 ՉԼ․ Ֆոդենի բենեֆիսն Էթիհադում. Մանչեսթեր Սիթին ջախջախեց ԱԵԿ-ին

                  21.10.26

                  Մեսսին տրանսֆեր է խորհուրդ տվել Բարսելոնային․ ֆուտբոլիստին հավակնում է նաև Ռեալը

                  20.10.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ՉԼ. Մարտական ոչ-ոքի Մյունխենում. Բավարիան ու Արսենալը չպարզեցին հաղթողին, այլ արդյունքներ

                  01:08 / 22.10.26

                  🎥 ՉԼ. Մադրիդի Ռեալը Բեռնաբեուում ջախջախեց Լայպցիգին

                  01:01 / 22.10.26

                  🎥 ՉԼ. 10 հոգով մնացած Ինտերը հաղթեց Շախտյորին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

                  00:53 / 22.10.26

                  Անսպասելի խոստովանություն․ Արսենալի դարպասապահը ցանկություն է հայտնել տեղափոխվել Լա լիգա

                  23:40 / 21.10.26

                  La Gazzetta dello Sport․ Ինձագին կարող է կրկին եվրոպական գրանդ գլխավորել

                  23:10 / 21.10.26

                  🎥 ՉԼ. Կոմոն սեփական հարկի տակ ջախջախեց ՄՅՈւ-ին, Գալաթասարայը ուժեղ էր Լիլից

                  22:39 / 21.10.26

                  Պատահականորեն չենք նվաճել չեմպիոնական տիտղոսը. վաղը խաղադաշտ ենք դուրս գալու իրավիճակը շտկելու նպատակով․ Տուլիպան՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղի մասին

                  22:15 / 21.10.26

                  🎥 Երգում ենք այդ երգը հանդերձարանում․ Կուրտուան՝ Մբապեի և նրա «բռնապետի» կերպարով մեմերի մասին

                  21:51 / 21.10.26

                  Կրոսը կազմել է պատմության լավագույն կիսապաշտպանների հնգյակը․ Բարսելոնայիլ լեգենդները զիջել են միայն մեկ ֆուտբոլիստի

                  21:10 / 21.10.26

                  Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը

                  20:40 / 21.10.26

                  Թանկ գնով տրված հաղթանակ․ Խվիչայից հետո ՊՍԺ-ն կորցրել է ևս երկու առաջատարի

                  20:10 / 21.10.26

                  📷 Բարսելոնան բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին՝ ՊՍԺ-ի երկրպագուների սկանդալային պաստառի պատճառով

                  19:10 / 21.10.26

                  Բարսելոնան հերթական կորուստն ունի Էլ Կլասիկոյից առաջ

                  18:20 / 21.10.26

                  Պետք չէ անընդհատ հիշեցնել պարտությունների մասին․ Կիվու

                  17:15 / 21.10.26

                  Արթուր Ղարիբյանը՝ հավաքականում խփած գոլի և Սպերցյանի խաղամակարդակի մասին

                  16:15 / 21.10.26

                  Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին

                  15:20 / 21.10.26

                  Չեմ կարծում, թե որևէ մեկին ստվերում եմ թողել․ Դուեն ակնարկել է Յամալին

                  14:10 / 21.10.26

                  Կվարացխելիայի համար մրցաշրջանն ավարտվա՞ծ է․ ինչ է հայտնի վրացի ֆուտբոլիստի վնասվածքից

                  13:05 / 21.10.26

                  Նրանք խաղում միջինը 4 գոլ էին խփում, իսկ մենք բաց թողեցինք ընդամենը երկուսը. Լուիս Էնրիկե

                  12:20 / 21.10.26

                  Ո՛չ և վերջ. ինչպե՞ս Ռաֆինյան կտրուկ լքեց հարցազրույցի գոտին

                  11:20 / 21.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.