Ֆրանսիայի հավաքականի ու «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ 2023 թվականին «Ոսկե գնդակին» պետք է արժանանա արգենտինացի Լիոնել Մեսսին։
«Այս կարծիքի հետ ինչ-որ մեկը կարող է վիճել, բայց ինձ համար ամեն ինչ ակնհայտ է։ Եթե խաղացողը հաղթում է Աշխարհի առաջնությունը այնպես, ինչպես Մեսսին, ապա նա պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
Լեոն արժանի է այս մրցանակին։ Վերջ․․․», — ասել է Թիերին CBS Sports-ին:
Հիշեցնենք, որ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին։
























































