ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային տուրի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների։
Այս ցուցակում ընդգրկված են Էվանիլսոնը (Պորտու), Սանտյագո Խիմենեսը (Ֆեյենորդ), Դավիդ Ռաումը (Լայպցիգ) և Գաբրիել Ժեզուսը (Արսենալ):
Էվանիլսոնը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Անտվերպենի» հետ խաղում (4-1), Խիմենեսը դուբլի հեղինակ դարձավ «Լացիոյի» հետ խաղում (3-1)։
Ռաումմ անչքի ընկավ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում (3-1), իսկ Ժեզուսը՝ գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց «Սևիլիայի» հետ խաղում (2-1):
























































