«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը պատասխանել է լուրերին, որ «Էվերթոնը» կարող է զրկվել 12 միավորից: Ակումբին պատժամիջոցներ են սպառնում ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար:
«Ես ընդհանրապես չեմ հասկանում այս պատմությունը. «Էվերթոնն» առաջին անգամ է հայտնվում մեղադրյալների թվում և անմիջապես ցանկանում են նրանցից 12 միավոր հանել։
Ես շատ զարմացած եմ Պրեմիեր լիգայի մոտեցումից։ Քանի որ այս դեպքում «Մանչեսթեր Սիթին» արդեն պետք է հանդես գա վեցերորդ դիվիզիոնում։ Նրանք մոտ 114-ով ավելի շատ խախտումներ ունեն, քան «Էվերթոնը», բայց ինչ-ինչ պատճառներով այդ մասին ոչ ոք չի խոսում»,- գրել է Կարագերը սոցցանցում: