«Յուվենտուսն» այսօր կերկարաձգի պայմանագիրը պաշտպան Ֆեդերիկո Գատիի հետ մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրչան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են և հաստատել գործարքը։
Ֆուտբոլիստը թուրինյան թիմում է հանդես գալիս 2022 թվականի հունվարից։
























































