Երեկ կայացլե է Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մոնակո»-«Մետց» հանդիպումը, որում տանտերերը Ալեքսանդր Գոլովինի խփած երկու գոլերի շնորհիվ հաղթել են 2:1 հաշվով:
Այսպիսով, ռուս ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում խփած գոլերի թիվը հասցրել է 29-ի։ Ֆրանսիական ակումբի լավագույն ռմբարկուների ցուցակում Գոլովինն այժմ շրջանցում է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Թիերի Անրին (28 գոլ), Բեռնարդու Սիլվան (28 գոլ) և Կիլիան Մբապեն (27 գոլ): Գոլովինն ակումբի ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 37-րդ տեղը։ Այս ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Դելիո Օնիսը, նրա ակտիվում 193 գոլ կա։
Հիշեցնենք՝ այս հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» բարձրացել է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։
























































