Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ ընդունել է «Մետցին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել։
Հանդիպման արդեն չորրորդ րոպեին «Մետցի» խաղացող Լամինե Կամարան դաշտի կենտրոնից կատարած հարվածով բացել է հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը հավասարեցրել է հաշիվը, իսկ։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, Գոլովինը դուբլի հեղինակ է դարձել և հաղթանակ պարգևել իր թիմին։
Այս հանդիպումից հետո «Մոնակոն» բարձրացել է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ ինը խաղից հետո վաստակելով 20 միավոր։ «Մետցը» 16-րդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 8 միավոր։
























































