Լիգա 1-ի 9-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Ստրասբուրգին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
10-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց փարիզցիների ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն, իսկ 31-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Սոլերը կրկնապատկեց հաշիվը։ 77-րդ րոպեին արդեն Սոլերի փոխանցումից հետո Ռուիսը հաշիվը դարձրեեց խոշոր։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 18 միավորով 1-ին տեղում է, իսկ «Ստրասբուրգը» 10 միավորով՝ 12-րդ։