ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի որդեգրած որդուն՝ Ջոն Վալովիչ-Գալտիեին, ձերբակալել է ֆրանսիական ոստիկանությունը՝ գործակալական գործունեությամբ անօրինականորեն զբաղվելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ նախաքննության շրջանակում ֆրանսիացի իրավապահները բերման են ենթարկել վեց մարդու։ Գործը գտնվում է Նիցցայի դատախազության իրավասության ներքո, և ներկայումս խուզարկություններ են կատարվում կասկածյալների և այս գործով ներգրավված անձանց տներում։ Ջոն Վալովիչ-Գալտիերը մի քանի ժամ է, ինչ գտնվում է ոստիկանական բաժանմունքում։
Հիշեցնենք, որ կատարական «Ալ-Դուհեյլի» ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ՊՍԺ-ից հեռացել է այս տարվա հուլիսին։
























































