Calcio e Finanza ֆինանսական կայքը ամփոփել է «Ատալանտայի» հաջողությունը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:
Հիշեցնենք, որ Բերգամոյի ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ ՝ հաղթելով «Վալենսիային» ընդհանուր 8-4 հաշվով: Ընդհանուր առմամբ, իտալական ակումբը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում վաստակել է 50,4 միլիոն եվրո:
Այս գումարը կարող է դեռ ավելանալ քառորդ եզրափակչում «Ատալանտայի» ելույթների շնորհիվ: Ակնկալվում է, որ «կապույտ-սևերը» կվաստակեն առնվազն ևս 6-9 միլիոն եվրո: