ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Մարկո Վերատին, որն այժմ հանդես է գալիս կատարական «Ալ-Արաբիում», խոսել է փարիզցիների մարզիչ Լուիս Էնրիկեի հետ հարաբերությունների մասին։
«Ես խոսեցի Լուիս Էնրիկեի հետ, և նա ասաց ինձ, որ ես նրա ծրագրերի մեջ չեմ մտնում: Նա մեծագույն մարզիչ է․ ես հարգում եմ նրա որոշումը և բաց լինելը։
Նա ինձ ասաց, որ ցանկանում է ամբողջովին փոխել թիմը։ Ես 11 տարի խաղացել եմ ՊՍԺ-ում, իսկ նա ինչ-որ նոր բան էր ուզում։ Ինձ համար երբեք ոչինչ պատահական տեղի չի ունենում»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Վերատիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։ Անցած մրցաշրջանում Վերատին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։