Իսպանացի մասնագետ Ալբերտ Ռիերան կգլխավորի «Բորդոն»։ Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, 41-ամյա իսպանացին կմեկնի Ֆրանսիա՝ ակումբի հետ պայմանագիր ստորագրելու համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը
Նա կփոխարինի Դավիդ Գայոնին, որը պաշտոնանկ էր արվել հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի 10-րդ տուրի խաղում «Լավալից» կրած պարտությունից հետո (0:1):
Ավելի վաղ սլովենական «Ցելյեն» հայտարարել էր Ռիերայի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Նա թիմը մարզում էր այս տարվա հուլիսից։ Մինչ այդ նա նաև մարզչի օգնական է աշխատել «Գալաթասարայում» և մարզել «Օլիմպիան»։
Իր խաղային կարիերայի ընթացքում Ռիերան հանդես է եկել «Բորդոյում» 2003-2005 թվականներին։