«Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
Սիմոնե Ինձագիի թիմը խաղի սկզբում երկու արագ գոլերից հետո առաջ անցավ 2-0 հաշվով․11-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին գոլի հեղինակ դարձավ, իսկ երկու րոպե անց՝ Լաուտարո Մարտինեսը:
Հյուրերի կազմում աչքի ընկան Ռիկարդո Օրսոլինին (11մ) և Ջոշուա Զիրկզեն։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 76-րդ րոպեին։
«Ինտերը» 19 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, սակայն կարող է կորցնել առաջատարի դիրքը, եթե «Միլանը» հաղթի «Ջենոային»: «Բոլոնիան» (11 միավոր) 8-րդ տեղում է:
























































