ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ 2022/23 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» մրցանակի համար կքվեարկի «Ինտեր Մայամիի» եզրային հարձակվող Լիոնել Մեսսիի օգտին։
«Ոսկե գնդակի» հարցում կքվեարկեմ Լեո Մեսսիի օգտին։ Անհատապես նա տարվա լավագույն խաղացողն էր և արժանի է այս մրցանակին»,- Մբապեի խոսքն է մեջբերում X Football-ը։
Մբապեն և Մեսսին ՊՍԺ-ում միասին խաղացել են 2021-ից 2023 թվականներին։ Այս տարվա հուլիսին 36-ամյա արգենտինացին տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։
Այս մրցաշրջանում Մեսսին MLS-ը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Փարիզում։
























































